ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Արևելքում չեն ներվում հաջողությունն ու հաղթանակները

Արևելքում չեն ներվում հաջողությունն ու հաղթանակները
14.04.2026 | 11:27

Արևելքում երախտապարտ լինել չկա:

Արևելքում տիրոջ ձեռքն են համբուրում, կամ ոտքը, կամ այլ մարմնամասերը...

Արևելքում ամեն հանցագործություն ներվում է, ներվում է անգամ ցեղասպանությունն ու երկիր կործանած պարտությունը...

Բայց չեն ներվում հաջողությունն ու հաղթանակները: Ավելին ՝ ատում են հաջողության հասած ու հաղթանակներ կերտած անհատներին։

Նրանց համարում են իրենց ամենաոխերիմ թշնամին։

ՈՒրեմն պետք չէ վրդովվել, երբ այդպես ոհմակով հաչում -ոռնում են Հիմնադիր Նախագահի վրա, կամ մենահաչ են տալիս։

Դրանք սովոր են ստրկությանը։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ